ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

6 միլիոն դոլար՝ «պառաված պլաստիկ հետույք» դիտելու համար

6 միլիոն դոլար՝ «պառաված պլաստիկ հետույք» դիտելու համար
02.08.2025 | 12:30

Երևանում տեղի է ունենալու տարվա ամենամեծ մշակութային իրադարձությունը․

Պառավ Ջենիֆերի պետական ֆինանսավորմամբ սլոու վոբլինգ՝ ընդամենը 6 միլիոն դոլարով:

(Հա, դու չես սխալվում, վեց ու հետևից վեց զրո)։

Երկիրը դատարկվում է, գյուղերում գրեթե երիտասարդ չկա, բայց կարևորը՝ Ջենիֆերի թիմի սննդացանկը համապատասխան է բիոնիկ շրթունքների չափանիշներին։

Փայլուն պառավ հետույքը թանկ է, ժողովուրդ ջան։

• Նրա երկօրյա սնունդը՝ 37 000 դոլար

(իսկ դու քեզ չես ներում, որ քո բալիկի պանիրը թանկացել է 100 դրամով):

• Նրա հյուրանոցը՝ 185 000 դոլար

(իսկ դու երեխայիդ ծնունդն անցկացրիր տան պատշգամբում, որովհետև ռեստորանը թանկ էր):

• Նրա տեխնիկական թիմը՝ մեկ դպրոց կառուցելու չափ բյուջե արժե:

(Բայց քո գյուղում ուսուցիչը երկու հաստիք է միավորում՝ ապրելու համար):

Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4544

Մեկնաբանություններ